Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հղին և սուրճը. թույլատրե՞լ, թե` արգելել. morevmankan.am

Հղին և սուրճը. թույլատրե՞լ, թե` արգելել. morevmankan.am

Հաճախ որևէ խնդրի ուսումնասիրությունը տարբեր գիտնականների կողմից` տարբեր, անգամ միմյանց հակասող արդյունքների է հանգեցնում: Սուրճը և հղիությունը այդպիսի օրինակներից է:

Լուրջ հետազոտություններ իրականացրել են գիտնականներ` Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջից:

Նրանք պնդում են, որ ամեն օր հղիի կողմից մեկ գավաթ սուրճը, ինչպես և սուրճ պարունակող տոնուսավորող ըմպելիքի փոքրիկ շիշը (0,33 լիտր ծավալով), բացասաբար չի ազդում մոր և պտղի վրա:

Եթե հաշվարկենք, ապա օրը սուրճի մինչև 200 մգ-ը չի առաջացնում վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն և չի ազդում պտղի աճի վրա: Գիտնականների կարծիքով, մեկ բաժակ սև սուրճը պարունակում է 137 մգ կոֆեին, լուծվող սուրճը` 76 մգ: Կոկա-կոլայի փոքր շիշը (0,33 լ), պարունակում է 37 մգ կոֆեին. խոսքը վերաբերում է ամերիկացիներին, որոնք խմում են թույլ սուրճ, սակայն` մեծ քանակներով:

«Այս արդյունքները հաստատում են, որ օրական սուրճի մեկ գավաթը հղի կնոջը օգուտից բացի այլ բան չի կարող անել և վտանգ չի ներկայացնում պտղի համար».- լավատեսորեն հայտարաում է պրոֆեսոր Ուիլյամ Բարտ-կրտսերը:

Հանուն արդարության նշենք, որ պտղի վրա սուրճի ազդեցության ուսումնասիրությունն  իրականացվել է նաև նախկինում և արդյունքներն այսքան լավատեսական չեն եղել, չնայած նախկին հետազոտություններում չափաբաժինները մեծ են եղել: Օրինակ, իռլանդացի գիտնականները պարզել են, որ սուրճի մեծ քանակի օգտագործումը վիժումների հավանականությունը մեծացնում  է 15%-ով, իսկ կեսարյան հատման դեպքերը` 12%-ով:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ